Հոդված 145. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները
Հոդված 145. Հերթական ընտրություն նշանակելու, անցկացնելու և թեկնածուներ առաջադրելու ու գրանցելու ժամկետները
1. Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակում է մարզպետը` համայնքի ղեկավարի, ավագանու անդամների լիազորությունների ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 70 օր առաջ:
3. Թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35, և ոչ ուշ, քան 30 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
4. Թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: