Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-04-28-ից մինչև 2012-06-01։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 36 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 162. Նախընտրական քարոզչությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

գործել է մինչև 2012-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 162. Նախընտրական քարոզչությունը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ

1. Նախընտրական քարոզչությունն իրականացվում է սույն օրենսգրքի 18-22-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունը իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով։

3. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրավունք ունեն անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 50 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 15 և 25 րոպե:

4. Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրավունք ունեն վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 50 րոպե, հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 80 րոպե, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում` համապատասխանաբար 25 և 40 րոպե:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։