Հոդված 127. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորի թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները
Հոդված 127. Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու, անցկացնելու և պատգամավորի թեկնածուներ առաջադրելու և գրանցելու ժամկետները
1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
2. Հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:
3. Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
4. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև 18.00-ն:
5. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
6. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: