Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2015-11-19։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2015-11-19-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ:

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը

գործել է մինչև 2015-11-19ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 38. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը

1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն հոդվածով սահմանված կարգով: Ընտրական վարչարարության բարձրացմանն ու ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ նաև արտաբյուջետային հաշիվ:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-184-Ն)

4. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-184-Ն)

5. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում ընտրական հանձնաժողովների նախագահին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամներին լրացուցիչ վարձատրություն չի տրվում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:

6. (մասն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-184-Ն)

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 15 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած մյուս միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:

(38-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-189-Ն, լրաց., խմբ., փոփ. 12.12.13 ՀՕ-184-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։