Անցնել բովանդակությանը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 21 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 107. Առաջադրման սահմանափակումները

գործել է մինչև 2016-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 107. Առաջադրման սահմանափակումները

1. Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները:

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցվելուց հետո մինչև նախընտրական քարոզչության ավարտը ժամանակավորապես ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:

(107-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-40-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։