Հոդված 132. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
Հոդված 132. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին առաջադրվող պահանջները
1. Համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Համայնքի ավագանու անդամ կարող են ընտրվել 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին վեց ամիսը հաշվառված, սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
3. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման, փրկարարական, հարկային, մաքսային մարմիններում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, ընտրական հանձնաժողովի անդամները:
(132-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-40-Ն)