Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 32. Վստահված անձի կարգավիճակը

գործել է մինչև 2016-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 32. Վստահված անձի կարգավիճակը

1. Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:

2. Թեկնածուներին, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները գրանցելուց հետո` հնգօրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:

3. Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովի անդամները:

(32-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-40-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։