ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 25 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Հոդված 128. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը
Հոդված 128. Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ նշանակելը և անցկացնելը
1. Պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:
2. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով և այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:
3. Ազգային ժողովի լիազորությունների վերջին մեկ տարվա ընթացքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ չեն անցկացվում: