Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10.

Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար նա լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր՝ նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, իսկ իրավաբանական անձինք՝ նաև պետական գրանցման համարը, ինչպես նաև գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, եթե գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ չեն սահմանվել, կամ եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասից հանել «բարդ լիցենզիա ստացած» բառերը.

4) 4-րդ մասի «և երկրորդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։