Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, բարդ ընթացակարգով տրված լիցենզիաները համարվում են սույն օրենքի իմաստով լիցենզիաներ և շարունակում են ուժի մեջ մնալ, եթե օրենքով չի սահմանվում վերաձևակերպման պահանջ:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 1-ին ենթակետով սահմանված «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառք, ներմուծում, արտահանում, փոխադրում» և 15-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված «Ինտերնետով շահումով խաղերի կազմակերպում» պարզ ընթացակարգով տրված լիցենզիաները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, ենթակա են վերաձևակերպման` սույն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Սույն մասում նշված ժամկետում վերաձևակերպման չներկայացված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած, իսկ տվյալ կազմակերպությունները կարող են լիցենզավորվել լիցենզավորման կարգերով նախատեսված ընդհանուր կարգով:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2015 թ. նոյեմբերի 24

Երևան

ՀՕ-121-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։