Հոդված 16. Նոտարի գործունեության կասեցումը
Հոդված 16. Նոտարի գործունեության կասեցումը
1. Նոտարի գործունեությունը կասեցվում է`
1) եթե մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 10-ն ամբողջությամբ չի վճարել նոտարական պալատին վճարվող անդամավճարները.
2) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ մինչև 6 ամիս ժամանակով.
3) սնանկ ճանաչելու դիմում ներկայացվելու դեպքում՝ սնանկության գործի ողջ ժամանակահատվածում.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում, կարգով և ժամկետներում:
2. Նոտարական գործունեության կասեցման մասին որոշումը կայացնում է արդարադատության նախարարը` նշելով գործունեության կասեցման ժամկետը: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում նոտարի գործունեությունը կասեցվում է մինչև չվճարված անդամավճարի վճարումը:
3. Նոտարի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը (հրամանը) նրան պատշաճ հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Նշված որոշումը (հրամանը) ենթակա է անհապաղ կատարման:
4. Գործունեությունը կասեցված նոտարն իրավունք չունի կատարելու նոտարական գործողություններ և մատուցելու նոտարական այլ ծառայություններ մինչև կասեցման ժամկետի ավարտը:
5. Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը պահպանում է նոտարական պալատը` արդարադատության նախարարի սահմանած կարգով:
6. Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեության կասեցման մասին որոշումը:
(16-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.10.16 ՀՕ-180-Ն, փոփ., լրաց., խմբ. 12.07.23 ՀՕ-265-Ն, փոփ. 11.12.23 ՀՕ-388-Ն)
(12.07.23 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)