Գլուխ 5 · ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը և տարածվում է այդ օրվանից հետո ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման և Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց կողմից ԵՏՄ տարածքում այլ՝ Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) անձանց (կամ հակառակը) ծառայությունների մատուցման գործարքների վրա:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2014 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-242-Ն