Գլուխ 2 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 2. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները (հարկվող շրջանառությունները)
Հոդված 2. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հարկման բազաները (հարկվող շրջանառությունները)
1. Արտահանվող ապրանքների համար՝
1) ԱԱՀ-ով հարկման բազա (հարկվող շրջանառություն) է համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքը.
2) ակցիզային հարկով հարկման բազա են համարվում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքը և (կամ) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ չափման բնաիրային միավորները: