Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-03-19-ից մինչև 2016-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները չպահպանելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

գործել է մինչև 2016-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը և (կամ) ակցիզային հարկից ազատումը հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու ժամկետները չպահպանելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում (բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի) արտահանված ապրանքների՝ «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված մաքսային արժեքի նկատմամբ առաջադրվում է ԱԱՀ՝ 20 տոկոս դրույքաչափով և ակցիզային հարկ՝ համապատասխան ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքում օտարելու համար «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույքաչափերով:

2. Արտահանողը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում կարող է դիմել իր հաշվառման վայրի հարկային մարմին իր կատարած արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները հաշվարկելու համար: Սույն մասով նախատեսված դեպքում՝

1) արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները մարելուց հետո սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տույժերի հետագա հաշվարկը դադարեցվում է.

2) արտահանողի կողմից հետագայում սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում նրա նկատմամբ հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից փաստացի արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը:

4. Արտահանողը սույն հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված հարկի գումարներից կարող է «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով կատարել ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գծով հաշվանցումներ (պակասեցումներ):

5. Սույն հոդվածին համապատասխան հաշվարկված՝ պետական բյուջե չվճարված (պակաս վճարված) հարկերի գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

6. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո ներկայացնելու դեպքում արտահանված ապրանքների մասով՝

1) առաջադրված և դեռևս չվճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարների գծով պարտավորությունը այդ փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող օրը դադարում է.

2) առաջադրված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման սույն օրենքով սահմանված կարգով առաջացող՝ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց և (կամ) վերադարձման:

Սույն մասով նախատեսված դեպքերում սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տույժերը վերահաշվարկման, հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա չեն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։