Հոդված 9. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների վերադարձը և (կամ) հաշվանցումը, ինչպես նաև ապրանքների ներմուծման գործարքների մասով վճարված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների հաշվանցումը (պակասեցումը)

1. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների վերադարձը և (կամ) հաշվանցումը իրականացվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված կարգով, դեպքերում և չափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով նախատեսված են առանձնահատկություններ, որոնց ժամանակ կիրառվում են սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:
2. Ապրանքների ներմուծման գործարքների մասով սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի ու ակցիզային հարկի գումարները, այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկի լրացուցիչ գումարները, «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և չափերով ենթակա են համապատասխան հարկատեսակի գծով հարկային պարտավորությունից հաշվանցման (պակասեցման)՝ դրանց վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկով: