Հոդված 19. Օրենսգրքի 305-րդ հոդվածում՝
Հոդված 19. Օրենսգրքի 305-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում» բառերը.
2) 4-րդ մասից հանել «, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով.
«Եթե կատարողական վարույթն ավարտվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով, և հարկադիր կատարման ներկայացված՝ սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումների գործերով կայացված որոշումների հիման վրա չկատարված դրամական պարտավորությունների (մեկից ավելի վարչական ակտերի դեպքում՝ դրանց հանրագումարի) չափը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ապա անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից վեց ամիս ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշման կայացումը կատարում է դրամական պարտավորությունները (այդ թվում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող մասով):
Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում գործի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից: Այդ դեպքում կայացվում է առանձին որոշում, որը հանձնվում է հասցեատիրոջը առձեռն կամ պատվիրված փոստով` ստանալու մասին ծանուցմամբ:»: