Հոդված 7. Օրենսգրքի 123.6-րդ հոդվածում`
Հոդված 7. Օրենսգրքի 123.6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «Ընդհանուր օգտագործման» բառերից առաջ լրացնել «1.» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով: Այս դեպքում անձը համարվում է նախազգուշացված, և լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:»։