Հոդված 13. Օրենսգրքի 283-րդ հոդվածում՝
Հոդված 13. Օրենսգրքի 283-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «ֆաքսով,» բառը.
2) 3-րդ մասի երրորդ նախադասությունից հանել «ֆաքսով,» բառը և նույն նախադասությունը «լինելու փաստը» բառերից հետո լրացնել «կամ հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ գանգատարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ գանգատարկելու օրը» բառերով.
3) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ապա որոշումն ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով» բառերից հետո լրացնել «(եթե անձի հայտնած հասցեն տարբերվում է նրա հաշվառման հասցեից)» բառերով.
4) 4-րդ մասի երկրորդ նախադասության «անձը համարվում է պատշաճ ծանուցված» բառերը փոխարինել «որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)» բառերով: