Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 9. Օրենսգրքի 126-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենսգրքի 126-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով.

2) 2-րդ մասի «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

3) 4-րդ մասի «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով.

4) 6-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկի» բառով.

5) 7-րդ մասի «երեքհարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «չորսհարյուրապատիկի» բառով.

6) 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն: Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող նաև այն դեպքում, երբ նրա արյան կամ արտաշնչած օդի մեջ սույն մասում նշված չափով մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, բայց մինչև նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը, այդ անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործելու հետևանք է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։