Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-03-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ

Հոդված 15

գործել է մինչև 2016-03-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 15

. ԱԱՀ-ից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները`

1) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

2) հանրակրթական ուսումնական հաստատությունները, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունները, մարզադպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները` ուսման վարձի մասով.

3) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը.

4) գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները, ինչպես նաև 2012 թվականի հունվարի 1-ից հանրակրթության ոլորտում իրականացվող` կրթության և գիտության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ճանաչված, երաշխավորված և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափորոշիչներին համապատասխանող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները՝ իրենց մասնակցության վճարի մասով.

5) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

6) ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների իրացումը.

7) (կետն ուժը կորցրել է 25.09.02 ՀՕ-420-Ն)

8) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

9) (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

10) թերթերի և ամսագրերի իրացումը.

11) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.

12) կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաների, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.

13) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

14) (կետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-478-Ն)

15) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

16) կենսաթոշակային ապահովման գործառնությունները ներառյալ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

17) բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունները (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվարկային ծառայությունների մասով) և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները`

- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում` պարտքերը կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը, ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) գնումը, վաճառքը ու փոխանակումը, հայկական դրամի և բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կատարումը.

- կանխիկի տրամադրման ծառայությունները.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.

- ներդրումային ֆոնդի կառավարումը, ներառյալ` իր կողմից կառավարվող (այդ թվում` պատվիրակման արդյունքում) ներդրումային ֆոնդի թողարկած արժեթղթերի տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) արդյունքում ստացված վճարների մասով.

- ներդրումային ֆոնդի պահառությունը.

- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը.

- բանկային ոսկու վաճառքը, դրանցով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանցով այլ գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.

- (պարբերությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

- բրոքերային և միջնորդական այլ ծառայություններ.

- (պարբերությունը հանվել է 26.12.00 ՀՕ-126)

- օրենքով սահմանված կարգով բանկի և վարկային կազմակերպության սեփականություն դարձած` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը.

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները` կնքված պայմանագրերի համաձայն.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել և չի գանձվելուղղ..

- բանկերի և վարկային կազմակերպություններիուղղ. կողմից ֆինանսական վարձակալությունից (լիզինգից) ստացված տոկոսագումարները:

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները:

17.1 ) «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով նախաձեռնողի կողմից ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին կամ վաճառողին, վաճառողի կողմից ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին, ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում նախաձեռնողի կողմից արժեթղթավորման հիմնադրամից ակտիվների հետգնումը կամ արժեթղթավորման հիմնադրամի հետ ակտիվների փոխանակումը.

18) (կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-126)

19) դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

20) (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

21) միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

22) հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը.

23) (կետն ուժը կորցրել է 14.12.01 ՀՕ-288)

24) (կետն ուժը կորցրել է 31.12.97 ՀՕ-118)

25) (կետն ուժը կորցրել է 31.12.98 ՀՕ-118)

26) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.

27) թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր-7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը.

28) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ` բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ԱԱՀ վճարողների կողմից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն` ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.

28.1) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող մշակութային արժեքները:

29. (կետն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-182-Ն)

30) Անմիջական արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի 570110, ԱՏԳԱԱ-ի 570210) իրացումը:

31) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և (կամ) ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումը:

31) խաղատների գործունեության կազմակերպումը:

32) դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումը:

32) շահումով խաղային ավտոմատների շահագործումը:

33) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը:

34) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության «գ» կետում չնշված գույքի ներդրումը: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերության «գ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի:

35) ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման գործարքները.

36) ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և ազատ տնտեսական գոտու շահագործողին ծառայությունների մատուցումը, ազատ տնտեսական գոտու տարածքում ապրանքների մատակարարումը.

37) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումների իրականացումը:

(15-րդ հոդվածը լրաց. 30.09.97 ՀՕ-146, խմբ. 21.10.97 ՀՕ-152, լրաց., խմբ., փոփ. 26.12.97 ՀՕ-177, փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-276, լրաց. 13.12.00 ՀՕ-137, փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, լրաց. 26.07.01 ՀՕ-210, փոփ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 19.11.02 ՀՕ-461-Ն, փոփ., լրաց., խմբ. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 03.12.03 ՀՕ-45-Ն, լրաց., փոփ. 25.12.03 ՀՕ-54-Ն, լրաց. 24.11.04 ՀՕ-152-Ն, 06.12.04 ՀՕ-166-Ն, 08.12.04 ՀՕ-193-Ն, 24.12.04 ՀՕ-179-Ն, փոփ. 04.10.05 ՀՕ-182-Ն, 23.05.06 ՀՕ-87-Ն, 25.12.06 ՀՕ-42-Ն, 09.04.07 ՀՕ-147-Ն, 26.05.08 ՀՕ-101-Ն, 25.09.02 ՀՕ-420-Ն, լրաց. 19.03.09 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 10.07.09 ՀՕ-165-Ն, լրաց. 25.02.10 ՀՕ-28-Ն, 27.10.10 ՀՕ-151-Ն, 07.10.10 ՀՕ-129-Ն, 07.12.10 ՀՕ-179-Ն, փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-269-Ն, լրաց. 25.05.11 ՀՕ-194-Ն, խմբ. 23.06.11 ՀՕ-212-Ն, 19.03.12 ՀՕ-89-Ն, լրաց. 12.11.12 ՀՕ-210-Ն, փոփ., լրաց. 19.12.12 ՀՕ-240-Ն, լրաց. 07.10.10 ՀՕ-129-Ն, 27.04.10 ՀՕ-57-Ն, 20.11.14 ՀՕ-174-Ն, 24.11.15 ՀՕ-160-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։