Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2016-03-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

գործել է մինչև 2016-03-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

1) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով վճարված գումարները օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են հաշվանցվել նաև հարկային հաշիվներում, հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային կտրոններում և (կամ) կրճատ հաշիվ ապրանքագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով, եթե այդ գործարքների գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ յուրաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3 միլիոն դրամը:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-192-Ն)

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի:

ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կարող են հաշվանցել նաև առանց մատակարարներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու`

ա. 2015 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 100 միլիոն դրամը,

բ. 2016 թվականի հունվարի 1-ից` այն անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրականացված` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և (կամ) 3-րդ կետերով սահմանված գործարքների հարկվող շրջանառությունը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 500 միլիոն դրամը,

գ. 2017 թվականի հունվարի 1-ից` բոլոր ԱԱՀ վճարողները:

Մինչև սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված համապատասխան ժամկետները ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու առումով ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարված լինելը համարվում է բավարարված նաև այն դեպքում, երբ սույն հոդվածի համաձայն վճարումը կատարվել է այն ռեզիդենտ անձին, որին պահանջի իրավունքի զիջման (ներառյալ՝ ֆակտորինգի) պայմանագրով փոխանցվել է ապրանքներ մատակարարած կամ ծառայություններ մատուցած անձի պահանջի իրավունքը:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են վճարմանը համամասնորեն:

Միանվագ գործարքի գումարը (ներառյալ` ԱԱՀ-ն) 300 հազար դրամը գերազանցելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումներով վճարումների դեպքում, իսկ ամսվա ընթացքում 300 հազար դրամը չգերազանցող բոլոր միանվագ գործարքների ընդհանուր գումարը 3.0 միլիոն դրամը գերազանցելու դեպքում սահմանված կարգով հաշվանցման ենթակա է այն գործարքի ԱԱՀ-ի ամբողջ գումարը, որի արժեքի հանրագումարով չի գերազանցվել 3 միլիոն դրամի սահմանաչափը:

Անկախ սույն հոդվածի դրույթներից` 2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած այն հարկ վճարողները, որոնց իրացումից հասույթը 2008 թվականի արդյունքում չի գերազանցել 50 միլիոն դրամը, 2008 թվականի հաշվետու ժամանակաշրջաններում առանց հարկային հաշիվների կարող են հաշվանցել վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների, ինչպես նաև 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա` նախկինում ԱԱՀ-ի գումարները չհաշվանցված և վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդների մասով մատակարարներին կանխիկ կամ բանկային փոխանցումներով վճարված գումարների նկատմամբ ԱԱՀ-ի հաշվարկային դրույքաչափով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, եթե առկա է որևէ հաշվարկային փաստաթուղթ կամ բանկային փոխանցումը կամ կանխիկ վճարումների կատարված լինելը հիմնավորող որևէ փաստաթուղթ:

2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված կարգով և չափերով Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարների չափով՝ դրանց վճարման, իսկ ճշտված ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման դեպքում` հայտարարագրի ներկայացման և վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով:

3) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով սույն օրենքին համապատասխան որոշված հարկվող շրջանառության գումարով կոմիտենտի կամ պրինցիպալի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքով սահմանված կարգով կոմիսիոների կամ գործակալի կողմից հաշվանցման ենթակա են կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերին համապատասխան, կոմիտենտին կամ պրինցիպալին հանձնելու համար ձեռք բերված ապրանքին կամ ծառայությանը վերաբերող՝ երրորդ անձից ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

(մասն ուժը կորցրել է 07.05.15 ՀՕ-41-Ն)

Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ առկա կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարների) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին: Արտադրության և շրջանառության ծախսերին վերագրված գումարի մեծության վերաբերյալ հարկ վճարողը ԱԱՀ վճարող չհամարվելու օրվան, իսկ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի դեբետային մնացորդ առաջանալու դեպքերում՝ դրա առաջացման օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հարկային մարմնին: Նշված ժամկետում գրավոր տեղեկացում չստանալու դեպքում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից հանվում է հաշվառումից և կարող է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի չափով վերականգնվել, եթե այդ չափը հիմնավորվում է հարկ վճարողի կողմից ներկայացված համապատասխան գրությամբ կամ ստուգման արդյունքներով:

ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հաշվարկելիս հաշվի են առնվում վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը, այդ ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում կատարված ԱԱՀ-ի վճարումները:

ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:

Շահութահարկով հարկման նպատակով կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի հաշվանցվող գումարի ավելացում կամ պակասեցում:

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցումներ կատարում են նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկելիս:

Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման դեպքերում սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող գումարները որոշվում են կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում օտարվող տարածքների մակերեսի տեսակարար կշռից ելնելով:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.00 ՀՕ-126, 14.12.01 ՀՕ-288, խմբ. 11.12.02 ՀՕ-478-Ն, լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.08.08 ՀՕ-146-Ն, լրաց., խմբ. 26.12.08 ՀՕ-246-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-192-Ն, խմբ. 22.12.10 ՀՕ-213-Ն, լրաց. 06.12.11 ՀՕ-334-Ն, լրաց., խմբ. 19.12.12 ՀՕ-240-Ն, լրաց. 19.11.14 ՀՕ-186-Ն, 17.12.14 ՀՕ-243-Ն, փոփ. 07.05.15 ՀՕ-41-Ն)

(23-րդ հոդվածը և 23-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ պարբերությունը 24.11.15 ՀՕ-160-Ն օրենքի 1-ին և 5-րդ հոդվածների փոփոխությամբ և խմբագրությամբ ուժի մեջ կմտնեն 01.01.2018 թ.)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։