Անցնել բովանդակությանը
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 30

գործել է մինչև 2016-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 30.

Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե նախապես հայտարարված մաքսային ընթացակարգը (որի համաձայն մաքսային սահմանով բաց թողնման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ընթացակարգով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Սույն պարբերությամբ նախատեսված ժամկետները չեն տարածվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման գործարքների վրա, որոնց մասով ԱԱՀ-ի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ և «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր հաստատած ցանկին համապատասխան սահմանել այդ ապրանքների համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգ:

(30-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-54-Ն, 19.05.05 ՀՕ-117-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-243-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։