Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ««ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ)» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄԸ ԵՎ «ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ)» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-02-25-ից մինչև 2019-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60314510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

31 հոկտեմբերի 2014 թ. թիվ 43-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

««ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ)» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄԸ ԵՎ «ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 2-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ (ՏԱՐԵԿԱՆ)» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների մասին» Ձև թիվ 1-էներգետիկա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումները` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Էներգակիրների առկայության, ներկրման և պահուստների մասին» Ձև թիվ 2-էներգետիկա (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման ցուցումները` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ` Ս. Մնացականյան

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 31-ի

թիվ 43-Ն որոշման

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20 թ. ՁԵՎ 1-Էներգետիկա(տարեկան)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 01-ը

Ներկայացնում է_______________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը ____________________________________________________________________ I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________I__I__I__I__I__I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ցուցանիշ Տողի համա-րը Չափի

միավորը Գնված Սեփական արտադրու-թյուն Վաճառված Պահուստներ Սպառում

ընդամենը այդ թվում

բնեղեն արտահայ-տությամբ արժե-քով հազ.

դրամ բնեղեն արտահայ-

տությամբ բնեղեն արտահայ-տությամբ արժեքով հազ.դրամ հունվարի 1-ի դրու-թյամբ (տարե-սկիզբ) դեկտեմ-բերի 31-ի դրու-թյամբ (տարե-վերջ) բնեղեն արտահայ-տությամբ

(1+3-4+6-7) էլեկտրա/

ջերմա- էներգիայի արտադրու-

թյան համար էներ-գետիկ նպա-տակ-ների համար ոչ էներգե-տիկ նպա-տակ-ների համար տրանս-

պորտում

Ա Բ Գ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Էլեկտրաէներգիա 110 հազ.կվտ.ժամ X X X

Ջերմային էներգիա 111 հազ. Գ.Ջ. X X X X

Բնական գազ 112 հազ. խոր. մ X X X

Սեղմված գազ 113 հազ. խոր. մ

Հեղուկ գազ 114 տոննա

Բենզին 115 հազ. լիտր

Ավիաբենզին 116 հազ. լիտր

Կերոսին 117 հազ. լիտր

Ավիակերոսին 118 հազ. լիտր

Դիզելային վառելիք 119 հազ. լիտր

Մազութ 120 կգ. X

Բիտում 121 տոննա X

Քսայուղեր 122 կգ.

Քարածուխ 123 կգ. X

Փայտածուխ 124 կգ. X

Վառելափայտ 125 կգ. X

Այլ փայտի թափոն 126 կգ. X

Գոմաղբ 127 կգ. X

Արեգակնային էներգիա 128 հազ.կվտ.ժամ X X X

Այլ (նշել) 129

130

131

Լրացման ցուցումներ

Ձև «1-Էներգետիկա» տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված իրավաբանական անձինք (անկախ չափից և կազմակերպաիրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերը (հետայսու կազմակերպություն), նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների հաշվետու տարվա էներգակիրների արտադրության, սպառման և պահուստների վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն:

«Գնված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:

«Սեփական արտադրություն» սյունակում ցույց է տրվում էներգիայի այն քանակը, որը կազմակերպությունը արտադրել է հաշվետու տարվա ընթացքում:

«Վաճառված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և առանձնացված ստորաբաժանումներին):

«Պահուստներ» սյունակում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:

«Սպառում» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր գործունեությունն իրականացնելու համար:

«Էլեկտրաէներգիայի/ջերմաէներգիայի արտադրության համար» սյունակում լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում էլեկտրական կամ ջերմային էներգիա արտադրելու համար:

«Էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է էներգիա ստանալու համար` արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, ջեռուցման, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման և այլնի համար:

«Ոչ էներգետիկ նպատակների համար» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք, ինչպես նաև օգտագործվել է մեքենաների և սարքավորումների մաքրման և այլ աշխատանքների համար: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` մազութը կարող է օգտագործվել ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:

«Տրանսպորտում» սյունակում ցույց է տրվում վառելիքի այն քանակը, որն օգտագործվել է տրանսպորտային գործունեության համար` բեռների, արտադրանքի, ինչպես նաև անձանց փոխադրման համար:

Ղեկավար _______________________ _______________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ _______________________ _______________________

կամ այլ լիազորված անձ) (Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

« __ »__________20___թ.

(հավելվածը խմբ. 13.11.15 թիվ 25-Ն)

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 31-ի

թիվ 43-Ն որոշման

ՁԵՎ 2-Էներգետիկա

(տարեկան)

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

20 Թ.

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04 ապրիլի 2000 թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 01-ը

Ներկայացնում Է______________________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը _____________________________________________________________ I I I I I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը_______________________________________________________________________________ I I I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը ________________________________________________________________ I I I I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից

Փաստացի գործունեության հիմնական տեսակը________________________________ I I I I I I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից

Պետական ռեգիստրի գրանցման համարը I I I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I I I I I I I I I

Հեռախոսահամար(ներ) _______________________________________________________________

Էլեկտրոնային փոստ ____________________________@__________________________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ցուցանիշ Տողի

համարը Չափի

միավորը Ներկրված Վաճառված Պահուստներ

բնեղեն արտահայ-տությամբ արժեքով (առանց ԱԱՀ-ի) հազ.դրամ բնեղեն արտահայ-տությամբ արժեքով (առանց ԱԱՀ-ի) հազ.դրամ

հունվարի

1-ի դրությամբ (տարեսկիզբ) դեկտեմբերի 31-ի դրությամբ (տարեվերջ)

Ա Բ Գ 1 2 3 4 5 6

Բենզին 110 տոննա

Ավիաբենզին 111 տոննա

Կերոսին 112 տոննա

Ավիակերոսին 113 տոննա

Դիզելային վառելիք 114 տոննա

Քարածուխ 115 տոննա

Մազութ 116 տոննա

Բնական գազ 117 հազ.խոր.մ

Այլ 118

119

120

Լրացման ցուցումներ

Ձև «2-Էներգետիկա» տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից վիճակագրական մշտադիտարկման դաշտում ընդգրկված կազմակերպությունները (անկախ չափից և կազմակերպաիրավական ձևից):

«Ներկրված» սյունակում ցույց է տրվում կազմակերպության կողմից երկրի տնտեսական տարածք ազատ շրջանառության համար ներկրված ապրանքները:

«Վաճառված» սյունակում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) փոխանցել է այլ կազմակերպությունների (բացառությամբ իր ներկայացուցչությունների և առանձնացված ստորաբաժանումների):

«Պահուստներ» սյունակում ցույց է տրվում էներգակիրների առկայությունը տարեսկզբին և տարեվերջին:

Ղեկավար ______________

(Ազգանուն, անուն) ______________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) _______________

(Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։