Հոդված 1
Հոդված 1
Կողմերը համաձայնում են համագործակցել զբոսաշրջության բնագավառում` ըստ սույն Համաձայնագրի, իրենց երկրների օրենսդրության և միջազգային համաձայնագրերի, որոնք պարտադիր են երկու Կողմերի համար:
Կողմերը կհամագործակցեն երկու երկրների միջև զբոսաշրջության (այդ թվում` կազմակերպված զբոսաշրջության) զարգացման և այդ նպատակով երկու երկրների համապատասխան պետական և մասնավոր հատվածների շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ապահովման ու տարբեր զբոսաշրջային ծրագրերի շրջանակներում համատեղ զբոսաշրջային արտադրանքի ձևավորման և տարբեր զբոսաշրջային նախագծերի շրջանակներում երրորդ երկրներում դրանց խթանման ուղղությամբ: