Հոդված 9
Հոդված 9
Սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերը կարգավորելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կողմերը յուրաքանչյուր երկրի հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից կստեղծեն համատեղ հանձնաժողով: Հանձնաժողովի հանդիպումները, ըստ անհրաժեշտության, տեղի կունենան տարեկան մեկ անգամ` Երևանում կամ Պեկինում: