Հոդված 2
Հոդված 2
Կողմերն իրականացնում են համագործակցություն հետևյալ նպատակներով՝
Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքների կատարելագործում, կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման և ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկների կառուցման հետ, համաձայն 2010թ. օգոստոսի 20-ի` Հայաստանի Հանրապետության տարածքում նոր ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին Համաձայնագրի,
Հայաստանի Հանրապետության ատոմային էներգետիկայի օբյեկտներում միջուկային անվտանգության կայուն և բարձր մակարդակի նվաճում,
Հայաստանի Հանրապետության ատոմային էներգետիկայի օբյեկտներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցների ստեղծում և դրանք պատշաճ վիճակում պահպանում: