Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում միջուկային նյութերի, սարքավորումների, ոչ միջուկային հատուկ նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանումը և ներմուծումն իրականացվում է համաձայն Կողմերի պարտավորությունների, որոնք բխում են 1968թ. հուլիսի 1-ի՝ «Միջուկային զենքի չտարածելու մասին» Պայմանագրից, ինչպես նաև արտահանման հսկման բազմակողմ մեխանիզմների շրջանակներում այլ միջազգային պայմանագրերից և պայմանավորվածություններից, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերի պետությունները:

2. Սույն Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության ստացած միջուկային նյութերը, սարքավորումները, ոչ միջուկային հատուկ նյութերը և համապատասխան տեխնոլոգիաները, ինչպես նաև նրանց հիմքի վրա կամ դրանց օգտագործման արդյունքում արտադրված միջուկային կամ ոչ միջուկային հատուկ նյութեր և սարքավորումները,

չեն օգտագործվի միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ սարքավորումների արտադրության կամ որևէ այլ ռազմական նպատակի հասնելու համար,

կգտնվեն ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո` համաձայն Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի միջև 1993թ. սեպտեմբերի 30-ի` «Միջուկային զենքը չտարածելու մասին» Պայմանագրի երաշխիքների կիրառման մասին Համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա իրավասության տակ փաստացի գտնվելու ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում,

ապահովված կլինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան այնպիսի ֆիզիկական պաշտպանության միջոցներով, որոնց մակարդակը չի լինի ցածր, քան ԱԷՄԳ-ի «Միջուկային նյութերի և միջուկային տեղակայանքների ֆիզիկական պաշտպանության երաշխիքներ» (INFCIRC /225 /Rev.5) փաստաթղթով երաշխավորած մակարդակը,

կվերաարտահանվեն կամ Հայաստանի Հանրապետության իրավասությունից կփոխանցվեն ցանկացած այլ երկիր միայն սույն հոդվածում սահմանված պայմաններով, և ԱԷՄԳ-ի երաշխավորման առարկա կհանդիսանան այնքանով, որքանով դա իրագործելի կլինի երաշխիքների մասին գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում:

3. Սույն Համաձայնագրի համաձայն Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության ստացած երկակի նշանակության սարքավորումները և նյութերը և համապատասխան տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են միջուկային նպատակներով և դրանց ցանկացած վերարտադրված կրկնօրինակները.

կօգտագործվեն միայն հայտարարված նպատակներով, որոնք կապված չեն միջուկային պայթուցիկ սարքավորումների ստեղծման գործունեության հետ,

չեն օգտագործվի միջուկային վառելիքային ցիկլի բնագավառում այն գործունեությունների իրականացման համար, որոնք չեն գտնվում ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո,

չեն կրկնօրինակվի, չեն վերափոխվի, չեն վերաարտահանվի կամ չեն փոխանցվի երրորդ կողմին առանց Ռուսական Կողմի օրենսդրությանը համապատասխան ձևակերպված գրավոր համաձայնության:

4. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը համագործակցում են միջուկային նյութերի, սարքավորումների, ոչ միջուկային հատուկ նյութերի և համապատասխան տեխնոլոգիաների արտահանման հսկման հարցերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։