Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2. Սույն Համաձայնագիրն անժամկետ է:

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Սույն Համաձայնագիրն ուժը կորցրած է համարվում այդպիսի ծանուցումն ստանալուց 6 ամիս հետո:

4. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում Կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, որոնք առաջացել են սույն Համաձայնագրի կատարման արդյունքում նրա գործողության դադարեցումից առաջ, եթե Կողմերը այլ բան չեն պայմանավորվել:

5. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում Կողմերի պարտավորությունները նախատեսված սույն Համաձայնագրի 7 - 10 հոդվածներում ուժի մեջ են մնում:

6. Կողմերի փոխադարձ համաձայնության դեպքում, սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են գրավոր, առանձին արձանագրությունների տեսքով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

Կատարվել է ք. Երևանում 2013թ. դեկտեմբերի 2-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. նոյեմբերի 26-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։