Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը համագործակցում են հետևյալ բնագավառներում՝

միջուկային անվտանգության ենթակառուցվածքի կատարելագործում, այդ թվում` աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ժամանակ,

ներքին անվտանգության հատկանիշներով (ինքնապաշտպանված) նորարարական միջուկային էներգետիկ տեղակայանքների մշակում,

Կողմերի պետությունների միջուկային անվտանգության կարգավորման համակարգերի կատարելագործում,

միջուկային անվտանգության բնագավառում Կողմերի պետությունների նորմատիվ իրավական բազայի մշակում և կատարելագործում` ԱԷՄԳ-ի անվտանգության նորմերին համապատասխան,

Հայաստանի Հանրապետության ճգնաժամային կենտրոնների համակարգի մշակում և հետագա զարգացում` օգտագործելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի առկա հնարավորությունները,

միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների համար համաձայնեցված ուսումնական ծրագրերի մշակում,

միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ-ի առաջարկությունները,

Կողմերի պետությունների միջուկային անվտանգության հարցերով շահագործող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում,

ծրագրերի իրականացում Համաշխարհային ասոցիացիայի շրջանակներում ընդգրկված ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների մասնակցությամբ,

միջուկային էներգետիկ տեղակայանքի հարթակներում ծայրահեղ արտաքին ազդեցությունների վտանգի առաջացման ժամանակ կանխարգելիչ բնույթի տեխնիկական միջոցների և կազմակերպչական միջոցառումների արդյունավետության և բավարարության գնահատում,

միջուկային էներգետիկ տեղակայանքի հարթակներում արտանախագծային և ծանր վթարների կառավարման և դրանց հետևանքների նվազեցման համար նախատեսված տեխնիկական միջոցների և կազմակերպչական միջոցառումների արդյունավետության և բավարարության գնահատում,

ատոմային էլեկտրակայանների և հետազոտական ռեակտորների շահագործման անվտանգության գնահատման իրականացման մոտեցումների մշակում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։