Հոդված 4
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրի իրականացման համար համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ձևերով՝
միջուկային անվտանգության միջազգային ռեժիմի ամրապնդմանն ուղղված համատեղ գործողություններ,
գիտատեխնիկական, նորմատիվ իրավական և այլ տեղեկատվության փոխանակում,
տեխնիկական և գիտական անձնակազմի պատրաստմանն աջակցության ցուցաբերում,
միջուկային անվտանգության հարցերով աշխատանքային հանդիպումների, գիտական սեմինարների և համաժողովների կազմակերպում,
լիազորված կազմակերպությունների միջև անձնակազմի փոխանակում, այդ թվում՝ միջուկային անվտանգության հարցերով պատրաստման նպատակով,
միջուկային անվտանգության ենթակառուցվածքների ամրապնդման և կատարելագործման նպատակով համատեղ հետազոտությունների անցկացման ծրագրերի մշակում,
լիազորված կազմակերպությունների կողմից աշխատանքների, մատակարարումների և ծառայությունների, ինչպես նաև գների, վճարման պայմանների, այդ պայմանագրերով (կոնտրակտներով) նախատեսված պարտավորությունների կատարման ժամկետների, պայմանագրերի (կոնտրակտների) կողմերի պարտականությունների ու պատասխանատվությունների և այլ պայմանների կոնկրետ բովանդակությունը որոշող առանձին պայմանագրերի (կոնտրակտների) կնքում,
համագործակցության այլ ձևերը որոշվում են Կողմերի կամ Կողմերի իրավասու մարմինների միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ:
2. Սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերի, իրավասու մարմինների և լիազորված կազմակերպությունների միջև համագործակցությունն իրականացվում է Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան: