Հոդված 5
Հոդված 5
1. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար Կողմերը նշանակում են հետևյալ իրավասու մարմիններին.
Ռուսական Կողմից - «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիա և էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային հսկողության Դաշնային ծառայություն (ատոմային էներգիայի օգտագործման ժամանակ անվտանգության կարգավորման հարցերով),
Հայկական Կողմից - Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե (միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորման հարցերով):
2. Իրավասու մարմինները համակարգում են լիազորված կազմակերպությունների միջև համագործակցությունը:
3. Լիազորված կազմակերպություններն իրավասու են ներգրավել հայկական կամ ռուսական կազմակերպություններ սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ուղղություններով աշխատանքների իրականացման համար:
4. Իրավասու մարմինների փոփոխության, դրանց անվանափոխման կամ գործառույթների փոփոխման դեպքում Կողմերն անհապաղ գրավոր տեղեկացնում են միմյանց այդպիսի փոփոխության մասին դիվանագիտական ուղիներով: