Հոդված 6
Հոդված 6
1. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Ռուսական Կողմն աջակցում է Հայկական Կողմին.
ԱԷՄԳ-ի առաջարկություններին համապատասխան միջուկային անվտանգության անհրաժեշտ ենթակառուցվածքի կատարելագործում,
միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման համակարգի կատարելագործում,
միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների պատրաստման, մասնագիտական վերապատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպում,
միջուկային անվտանգության բնագավառում մասնագետների համար համաձայնեցված ուսումնական ծրագրերի մշակում,
միջուկային անվտանգության ապահովման բնագավառում գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման ծրագրերի մշակում` ԱԷՄԳ-ի համապատասխան առաջարկությունների և ռուսական փորձի օգտագործմամբ:
2. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Հայկական Կողմն իր տարածքում ապահովում է.
միջուկային անվտանգության ապահովման անհրաժեշտ ենթակառուցվածքի կատարելագործումն ԱԷՄԳ-ի առաջարկություններին համապատասխան,
ատոմային էներգիայի օգտագործման դեպքում անվտանգության կարգավորման նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական համակարգերի կատարելագործումը,
ատոմային էլեկտրակայաններ շահագործող կազմակերպությունների Համաշխարհային ասոցիացիայի Մոսկովյան կենտրոնի աջակցությամբ Հայկական ատոմային էլեկտրակայանի հակավթարային գործողությունների պաշտպանված ղեկավարման կետի և տարածաշրջանային ճգնաժամային կենտրոնի կապուղիների` ստեղծված «Ատոմային էլեկտրակայաններում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության Ռուսական կոնցեռն» բաց բաժնետիրական ընկերության ճգնաժամային կենտրոնի բազայի հիման վրա, կատարելագործումը,
ԱԷՄԳ-ի համապատասխան առաջարկությունների և ռուսական փորձի օգտագործմամբ միջուկային անվտանգության ապահովման բնագավառում գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման ծրագրերի մշակումը: