Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունը չի շոշափում մտավոր սեփականության իրավունքները՝ ստեղծված մինչև սույն Համաձայնագրի կնքումը կամ դրա շրջանակներից դուրս և պատկանող Կողմերին, իրավասու մարմիններին և/կամ լիազորված կազմակերպություններին, որոնցից օգտվելն անհրաժեշտ է սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործունեության համար (այսուհետ՝ նախորդող մտավոր սեփականություն):

2. Կողմերը, իրավասու մարմինները և/կամ լիազորված կազմակերպությունները, կախված, թե որն է կիրառելի, ժամանակին միմյանց տեղեկացնում են սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցության բոլոր տեսակի արդյունքների մասին, որոնք որպես մտավոր սեփականություն ենթակա են իրավական պաշտպանության, և անհապաղ փոխհամագործակցում են դրանց իրավական պաշտպանությունն իրականացնելու նպատակով:

3. Կողմերը յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին, որոնց մասնակիցներն են հանդիսանում Կողմերի պետությունները, համապատասխան, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները սույն Համաձայնագրի շրջանակներում ստեղծված մտավոր սեփականության պաշտպանության ապահովման, կամ նախորդող մտավոր սեփականության, որի օգտագործման իրավունքները տրամադրվում են սույն Համաձայնագրի շրջանակներում և այդ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համար:

4. Ստեղծվող մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների ամրագրման կարգն ու պայմանները, դրանց տնօրինումը, նախորդող մտավոր սեփականության իրավունքների տրամադրման կամ փոխանցման կարգն ու պայմանները սահմանվում են սույն Համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերին (կոնտրակտներին) համապատասխան:

5. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում համատեղ ստեղծված մտավոր սեփականության իրավունքների բաշխման նկատմամբ կիրառվում են հետևյալ հիմնական սկզբունքները:

Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում համատեղ ստեղծված մտավոր սեփականության, ինչպես նաև նախորդող մտավոր սեփականության պատշաճ պաշտպանության սկզբունք,

Կողմերի, Կողմերի իրավասու մարմինների կամ Կողմերի լիազորված կազմակերպությունների համապատասխան ներդրումների պատշաճ հաշվառման սկզբունք` սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի կողմից համատեղ ստեղծված մտավոր սեփականության իրավունքների բաշխման դեպքում,

նախորդող մտավոր սեփականության նկատմամբ իրավունքների փոխանցման, տրամադրման և նախորդող մտավոր սեփականության օգտագործման սկզբունք, միայն այդպիսի մտավոր սեփականության իրավական պաշտպանության ապահովումից հետո այն պետության տարածքում, որտեղ այն նախատեսվում է օգտագործել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։