Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Սույն Համաձայնագրի իրականացման շրջանակներում Կողմերը չեն իրականացնում այնպիսի տեղեկատվության փոխանցում, որի փոխանցումն արգելված է յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությամբ, կամ դրա փոխանցումը չի համապատասխանում միջազգային պայմանագրերին, որոնց մասնակից են հանդիսանում Կողմերի պետությունները:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցվող կամ դրա իրականացման արդյունքում ստեղծվող և Ռուսական կողմից սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն կամ Հայկական կողմից, որպես ծառայողական գաղտնիք դիտարկվող տեղեկատվությունը հստակ սահմանվում և նշվում է որպես այդպիսին:

Այն փաստաթղթերը, որոնք Ռուսական Կողմի դիտարկմամբ, պարունակում են սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական օգտագործման համար» նշում:

Այն փաստաթղթերը, որոնք Հայկական Կողմը դիտարկում է որպես ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն, պետք է ունենան «Ծառայողական գաղտնիք» նշում:

Կողմերն առավելագույնս սահմանափակում են այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են օգտվել այդ տեղեկատվությունից, և ապահովում են դրա օգտագործումը միայն սույն Համաձայնագրով նախատեսված նպատակների համար:

Ռուսաստանի Դաշնությունում նման տեղեկատվության հետ վարվում են որպես սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ որպես ծառայողական գաղտնիք:

Այդպիսի տեղեկատվությունն ապահովվում է պաշտպանությամբ` Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն:

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանցված կամ դրա իրականացման արդյունքում ստեղծված ամբողջ տեղեկատվությունը չի բացահայտվում և չի փոխանցվում երրորդ կողմին առանց Կողմերի նախնական գրավոր համաձայնության:

3. Տեղեկատվության փոխանակման կարգը որոշվում է Կողմերի կողմից, յուրաքանչյուր առանձին դեպքի համար` Կողմերի պետություններից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։