Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար՝
ա) Կառավարություն նշանակում է` Հայաստանի Հանրապետության կառավարություն,
բ) Կենտրոն նշանակում է` Հայաստանի Հանրապետությունում Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) կենտրոն, որը հիմնադրված է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում և տեղակայված է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հիմնական մասնաշենքում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող. 24Ա, ք. Երևան, 0019, Հայաստանի Հանրապետություն),
գ) ԻԿՐԱՆԵՏ նշանակում է` Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանց,
դ) Հիմնադիր համաձայնագիր նշանակում է` «Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հիմնադրման մասին» համաձայնագիր,
ե) Կանոնադրություն նշանակում է` Հիմնադիր համաձայնագրին կից ԻԿՐԱՆԵՏ-ի կանոնադրություն,
զ) Սեփականություն նշանակում է` անշարժ գույք, կահույք, տրանսպորտային միջոցներ, իրավունքներ, ցանկացած արժույթով ակտիվներ, վարկեր, եկամուտներ, այլ ակտիվներ և այն ամենը, ինչը կարող է կազմել Կենտրոնի սեփականությունը,
է) Փաստաթղթեր նշանակում է` ցանկացած տեսակի նամակագրություն, ձեռագրեր, տեսաձայնային նյութեր, ինչպես նաև Կենտրոնին պատկանող կամ նրա տնօրինության տակ գտնվող ցանկացած այլ փաստաթուղթ,
ը) Աշխատակազմ նշանակում է` Կենտրոնի աշխատակիցներ, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն և չունեն Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության կարգավիճակ,
թ) Տեղական աշխատակազմ նշանակում է` Կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատանքի ընդունված աշխատողներ վարչական պարտականությունների կամ ծառայությունների կատարման նպատակով: