Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-03-12-ից մինչև 2018-12-31։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2018-12-31Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգը չեն տարածվում հաշվետու ժամանակաշրջանում երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների վրա, որոնց մասով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 1.5 տոկոս, իսկ 2015 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար՝ 1 տոկոս դրույքաչափով: Սույն հոդվածի իմաստով երկրորդային հումքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 3-րդ մասի «1-ին և 1.1-ին մասերով» բառերը փոխարինել «1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով» բառերով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։