Հոդված 6
Հոդված 6.
Օրենքը 8-րդ հոդվածում՝
1) նախաբանը «հարկվող շրջանառությունը» բառերից հետո լրացնել «(հարկման բազան)» բառերով.
2) 2-րդ կետը «ծխախոտի արտադրանքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
3) 3-րդ կետը «հանրագումարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված հումքի վերամշակման արդյունքում ստացված ապրանքների ներմուծման դեպքերի, երբ ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է «Անուղղակի հարկերի մասին» արձանագրության 14-րդ կետով սահմանված կարգով» բառերով: