Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետը «ներմուծման պահին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար սահմանված կարգով և չափերով Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարների չափով՝ դրանց վճարման, իսկ ճշտված ներմուծման հարկային հայտարարագրի ներկայացման դեպքում` հայտարարագրի ներկայացման և վճարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով» բառերով.
2) երրորդ մասը «մաքսային հայտարարագրերում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում» բառերով: