Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե նախապես հայտարարված մաքսային ընթացակարգը (որի համաձայն մաքսային սահմանով բաց թողնման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ընթացակարգով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Սույն պարբերությամբ նախատեսված ժամկետները չեն տարածվում ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման գործարքների վրա, որոնց մասով ԱԱՀ-ի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ և «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»: