Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «դ» կետի երկրորդ պարբերությունը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող այն ապրանքների մասով, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով հարկային մարմին ներկայացվում է ներմուծողի կողմից լրացված՝ ներմուծման հարկային հայտարարագիրը» բառերով.

2) 4-րդ մասի «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման դեպքերում, երբ ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է հարկային մարմիններին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։