Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 6.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերության «ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած» բառերը փոխարինել «ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) մասով հաշվարկված» բառերով.
2) 1-ին մասի երկրորդ պարբերության «մաքսային մարմինների հաշվարկած» բառերը փոխարինել «հաշվարկված» բառով.
3) 1-ին մասի երրորդ պարբերությունից հանել «մաքսային մարմինների կողմից» բառերը.
4) 1-ին մասի չորրորդ պարբերության «մասով ներմուծման ժամանակ» բառերը փոխարինել «ներմուծման մասով» բառերով, իսկ նույն պարբերությունը «մաքսային մարմիններին» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին» բառերով.
5) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մաքսային մարմիններին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, և հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից 10-օրյա ժամկետում:
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները կարող են մարվել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով օրենքի համաձայն հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին` վերադարձի գումարի վերաձևակերպման միջոցով:
Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ հարկային մարմինը: Հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների մասով՝ որպես հարկային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:»: