Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

28 մայիսի 2015 թվականի թիվ 9 քաղ. Աստանա

«ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հավանություն տալ «Մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Բ. Սագինտաև Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի գիտություն ընդունելով «Մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակահարմարության և այդ համագործակցության ուղղությունների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցը`

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների միջև խորհրդակցություն անցկացնելու առաջարկությանը` Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական կայունության և տնտեսական աճի ապահովման համար մոտեցումների համաձայնեցման, մակրոտնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության խորացման նպատակով:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին` ապահովել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, կենտրոնական (ազգային) բանկերի ղեկավարների մասնակցությունը նշված խորհրդակցությանը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների, ազգային (կենտրոնական) բանկերի հետ համատեղ 2015 թվականի IV եռամսյակում ներկայացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման նպատակով ինտեգրման միջոցների մասին զեկույց:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ`

Հայաստանի

Հանրապետությունից Բելառուսի

Հանրապետությունից Ղազախստանի

Հանրապետությունից

Ռուսաստանի

Դաշնությունից

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։