Հոդված 40.12. Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները չկատարելը

Թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտման դեպքում ընտրական հանձնաժողովի խախտումը վերացնելու որոշման պահանջները` դրանում նշված ժամկետներում չկատարելը կամ այդ մասին ընտրական հանձնաժողովին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` Ազգային ժողովի, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների դեպքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի նկատմամբ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում` թեկնածուի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
Միևնույն ընտրության ժամանակ նույն խախտումը նույն սուբյեկտի կողմից մեկից ավելի անգամ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր հաջորդ խախտման համար նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։»: