Հոդված 40.11. Օրենքով սահմանված վավերապայմանների բացակայությամբ քարոզչական տպագիր նյութեր տարածելը, քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը
Հոդված 40.11. Օրենքով սահմանված վավերապայմանների բացակայությամբ քարոզչական տպագիր նյութեր տարածելը, քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: