Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1 - 14.6-րդ հոդվածներով.
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1 - 14.6-րդ հոդվածներով.
«Հոդված 14.1. Գյումրու և Վանաձորի ավագանիների հերթական նստաշրջանները և նիստերը
1. Գյումրու և Վանաձորի ավագանիների հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:
2. Նիստերի օրերը որոշում է ավագանին: