Անցնել բովանդակությանը

Հոդված 14.6. Գյումրու և Վանաձորի ավագանիների խմբակցությունների գործունեության ապահովումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.6. Գյումրու և Վանաձորի ավագանիների խմբակցությունների գործունեության ապահովումը

1. Գյումրու, Վանաձորի համայնքապետարանների նիստերի դահլիճներում խմբակցություններին հատկացվում են առանձին հատվածներ:

2. Գյումրու և Վանաձորի համայնքապետարանների նիստերի դահլիճներում կամ ավագանու որոշած այլ վայրում խմբակցություններն ապահովվում են կահավորված, տեխնիկական և կապի միջոցներով հագեցված առանձին աշխատասենյակներով:

3. Խմբակցության գործավարը և փորձագետները աշխատանքի են ընդունվում ժամկետային պայմանագրով` համապատասխան խմբակցության ղեկավարի ներկայացմամբ, կատարում են նրա հանձնարարությունները, ինչպես նաև նրա հանձնարարությամբ աջակցում են խմբակցության, ավագանու անդամների աշխատանքին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։