Հոդված 1
Հոդված 1.
«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ`» սահմանման մեջ «էներգիայի» բառից առաջ լրացնել «վերականգնվող» բառով, իսկ սահմանումից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր սահմանումներով.
հողմային էներգիայի աղբյուր` քամի.
արեգակնային էներգիայի աղբյուր` արեգակից փոխանցված ճառագայթներ.
ջրային էներգիայի աղբյուր` մակերևութային և ստորերկրյա ջրեր.
երկրաջերմային էներգիայի աղբյուր` ստորերկրյա տաք ջրեր (հիդրոթերմալ աղբյուր) կամ ապարների ջերմություն (երկրաթերմալ աղբյուր).
կենսազանգվածի էներգիայի աղբյուր` մարդու կենսաբանական կամ տնտեսական գործունեության և այլ կենդանական ծագում ունեցող օրգանական և (կամ) այրվող արգասիքներ, բուսական մնացորդներ և թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսեր.
էներգետիկ հաշվեկշիռ` սահմանված ժամանակահատվածում արդյունահանված, արտադրված, ներմուծված, վերամշակված, փոխակերպված, փոխադրված, բաշխված և պահեստավորված, արտահանված ու օգտագործված էներգակիրների քանակական բազային բնութագիր.»: