Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-06-29-ից մինչև 2019-07-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՊՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

գործել է մինչև 2019-07-27Բացել ARLIS-ում

Հոդված 17. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՊՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերը ձերբակալված և կալանավորված անձանց կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ապահովելու համար ստեղծում են համապատասխան պայմաններ: Այդ նպատակով ստեղծվում են տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման:

Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:

Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Գրաքննությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Կալանավորված անձի անունով` տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ` թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար: Կալանավորվածներին պահելու վայրի խցերը ապահովվում են ռադիոընդունիչներով, այնտեղ կարող են տեղադրվել հեռուստացույցներ:

Կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ: Կալանավորված անչափահաս անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն ազգականների կամ այլ անձանց ուղեկցությամբ:

Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:

Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:

Կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում: Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:

Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է կալանավորված անձը:

(17-րդ հոդվածը լրաց. 08.07.05 ՀՕ-162-Ն, փոփ. 03.06.19 ՀՕ-53-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։