Հոդված 26. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և կալանավորված ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ
Հոդված 26. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և կալանավորված ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ
Ձերբակալված և կալանավորված անձինք իրավունք ունեն, ներքին կանոնակարգով սահմանված կարգով, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ անձամբ մասնակցել քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, ձերբակալված և կալանավորված անձանց կարող է պատճառաբանված որոշմամբ արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:
Ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերը նախօրոք պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնեն ձերբակալված և կալանավորված անձանց քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու վերաբերյալ:
(մասն ուժը կորցրել է 03.06.19 ՀՕ-53-Ն)
(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.06.19 ՀՕ-53-Ն)