Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Հոդված 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Քրեական դատավարության օրենսգիրք) սահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի և կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր սկզբունքները, պայմանները և կարգը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպես նաև արգելանքից և կալանքից ազատելու կարգը: